Մատներիցդ գրքի հոտ եմ առնում, ձեռքերդ չլվանաս. Զրույց Դավիթ Սամվելյանի հետ

13:10 Սեպտեմբեր 18 2017
*
Մշակույթ
Մատներիցդ գրքի հոտ եմ առնում, ձեռքերդ չլվանաս. Զրույց Դավիթ Սամվելյանի հետ

Ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքն արդեն հասանելի է ընթերցողին: Գրքի շնորհանդեսը կայացավ սեպտեմբերի 7-ին Բուկինիստում: Հեղինակն իր 3 ժողովածուներին՝ «Լուսե երազ», «Նա և  նրա», «Արտագաղթած կարոտ«», ավելացրեց 4-րդը:

«Ռոդենի ձմեռը»  գրքում բարձրացված խնդիրների, ժամանակակից գրողի հիմնական ասելիքի, դավաճանությունների ու հրաժեշտների մասին Arenanews.am կայքը զրուցել է Դավիթ Սամվելյանի հետ:

-Դավիթ, մի առիթով նշել եք, որ «Ռոդենի ձմեռը» գրքում բարձրացրել եք այն թեմաները, որոնք հուզում են մեզ առօրյայում:  Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե որո՞նք են այդ խնդիրները:

Այո, գրքում արծարծված են թեմաներ, որոնք այսօր արդիական են: Ժամանակին եղել է որոշակի կոլորիտ ու մտածելակերպ, որն այսօր գնալով կորում է:

Որքան կյանքի պայմանները «լավանում» են, որքան կյանքը զարգանում է,  այնքան  մարդկային որակները հեռանում են հենց բուն մարդկայինից:

«Ռոդենի ձմեռը» գրքում հենց այս կետերն են, որ առավել շեշտված են:

-90-ականների ու այսօրվա մարդկային հարաբերությունների միջև զուգահեռներ տանելիս նշել եք, որ 90-ականների մարդկային հարաբերություններն այլևս չկան: Այս իմաստով ի՞նչն է Ձեզ ամենից շատ պակասում:

Մարդկային հարաբերություններն են ամենից շատ պակասում:

90-ականների պայմանները ստիպում էին , որ մարդիկ, ովքեր իրար կողք կողքի էին ապրում, սրտացավ լինեին իրար հանդեպ: Պատճառները տարբեր էին՝  պատերազմ, սոցիալական վատ պայմաններ, դրանք մարդկանց մեծ մասին նույն մակարդակի վրա էին դրել:

Այսօր Երևանում շենքերի բնակիչների 80 տոկոսը մեկը մյուսին չի ճանաչում, որովհետև շատ արագ տեղափոխվում ու փոփոխվում են բնակիչները: Ամեն մեկը մխրճված է իր խնդիրների մեջ, ու եթե անգամ մեկը լավ վիճակում է, իր հնարավարությունները փորձում է ծառայեցնել միայն իր ընտանիքի ու մտերիմների համար:

Հիմա հատկապես կենտրոնի բնակիչների համար իրենց շենքը, բնակարանը ծառայում են միայն որպես քնելու ու արթնանալու տեղ:

-Եթե թողնենք մյուսներին ու  խոսենք Ձեր անունից, : Կարո՞ ղ ենք ասել, որ Ձեզ ավելի հարազատ է «մութ ու ցուրտ տարիներն» ու այդ օրերի կոլորիտը քան այսօրվանը:

Մարդկային հարաբերությունների առումով՝ այո: Չնայած իմ բախտը կարող եմ ասել, որ բերել է. կան մարդիկ ում հետ դեռ այն ժամանակներից եմ շփվել ու շփվում եմ մինչև հմա:

Երբ ասում եմ քաղաքը փոխվել է, խոսքը միայն շենքերի մասին չէ: Քաղաքի օդն է փոխվել, ու օդը միայն թթվածինը չի: Մի տեսակ շատ բաներ մոխրագույն են դարձել:

-Այո, առաջինը անգամը չէ, որ ընդգծում եք՝ քաղաքն աստիճանաբար կորցնում է իր դիմագիծը: Կառանձնացնեք Երևանում մի քանի վայր, որոնք առաջինն են ասոցացվում Երևանի հետ:

Կառանձնացնեմ դեռևս պահպանվող Կոնդը, այն բակը, որտեղ ես ապրում եմ ու մի քանի փողոցներ, որոնք դեռ շարունակում են հարազատ մնալ՝ Զաքյան, Աբովյան..

-Երևանին, կրոնին ու  պետությանն առնչվող թեմաների ընտրությունը Ձեզ համար՝ որպես գրողի, որքանո՞վ է շահեկան: Ընթերցողներ կա՞ն:

-Ինձ համար գիրքը շահեկան կլինի, եթե ընթերցողն ինչ-որ չափով գրքում տեսնի իրեն  ու մտովի վերապրի այն տարիները, որոնք նկարագրված են գրքում:

Հնարավոր չի մի գրքում բոլոր ընթերցողների մտավոր ու հոգևոր պահանջները բավարարել: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա «Ռոդենի ձմեռը»-ը պիտի հետաքրքրեր միայն այն մարդկանց, ովքեր ապրել են այդ ժամանակներում, բայց փորձը ցույց տվեց, որ այն կարդում են նաև երիտասարդներն, ովքեր թեպետ գիտակից մակարդակում չեն ապրել 90-ականնրին, բայց կարոտում են այդ շրջանը:

Չնայած նշեմ նաև, որ այդ ժամանակաների միայն լավ կողմը չի որ նկարագրված է գրքում, իդեալական չեն եղել նաև այդ տարիները:

-Դավիթ, կարո՞ղ ենք ձևակերպել ժամանակակից գրողի հիմնական թեման ու ասելիքը:

Յուրանաչյուր մարդ առաջնահերթ պիտի անդրադառնա նրան, ինչի մեջ ինքն ապրում է: Մենք կարծիք ունենք ամեն ինչի մասին, բայց շատ քիչ ենք առերեսվում ինքներս մեզ հետ: Մեր  ներաշխարհը,  մեր անձնական կյանքը, մեր հարաբերությունները շրջապատի ու աշխարհի հետ մի կողմում են մնացել:

Ինձ համար կարևոր նպատակ է իմ աշխատանքների միջոցով օգնել, որ մարդը կարողանա առերեսվել ինքն իր հետ: Երբ որևէ տող կարդալուց հետո ընթեցողն ասում է, որ այ այս բանն իր կյանքում  եղել է ու նույնն ինքն էլ է ապրել, դա հենց ինքն իր հետ առերեսումն է:

Դավաճանությունից գրքում շատ է խոսվում, սեփական փորձ է թե՞ երևակայություն:

Ոչ մեկը, ոչ մյուսը (ծիծաղում է.-խմբ):  Չնայած բոլորիս կյանքում էլ եղել են, որ և դավաճանվել ենք և  դավաճանել՝ ամեն մեկն իր ընկալմամբ:  Դա է կյանքը, սիրելու հետ դավաճանում էլ են:

-Դավիթ, իսկ հրաժեշտներ Ձեր կյանքում շա՞տ եք ունեցել:

Ես միշտ նշում եմ, որ կյանքում որոշ դեպքեր անհրաժեշտ են, որոշները՝ անՀՐԱԺԵՇՏ:

Կարծում եմ, որ մարդուն չպետք է ընդմիշտ հրաժեշտ տաս,  գուցե ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ այդ նորից հանդիպես, դրա համար ամենալավը ցտեսությունն է:

-Մատներիցդ գրքի հոտ եմ առնում.
ձեռքերդ չլվանաս..

Ձեր տողերն են
Երևում է գիրք միայն տպագիր եք կարդում: Կա՞ն էլի նման նախասիրություններ, որոնցով տեխնիկայի զարգացմանը համահունչ չեք քայլում

Երբեմն էլեկտրոնային էլ եմ կարդում՝ նայած այդ գիրքն ինչպես է հասանելի: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ լավ էլ կարդում են գրքեր տպագիր տարբերակով: Հիմա գրախանութում եմ աշխատում ու նկատում եմ, որ մարդիկ իսկապես կարդում են, կա այդ տենդենցը: Գուցե քիչ հաճախականությամբ են կարդում, բայց կարդում են:

Իսկ նախասիրություններից երևի առանձնացնեմ այն, որ հին մետաղադրամներ եմ հավաքում, թեպետ դա տեխնիկայի հետ այքան էլ կապ չունի:

-Եվ վերջում՝ «Ռոդենի ձմեռը»  գրքի շնորհանդեսը բավական վերջերս կայացավ, ինչպե՞ս կգնահատեք գրքի վաճառքը:

Գիրքն այս պահին վաճառվում է  2 գրախանութում՝ Բուկինիստ և Նոյան տապան: Վաճառքի մասով չէի ասի, թե սպասելիքներս գերազանցել են, բայց վատ չի: Վաճառքից դեռ մեկ շաբաթ չի անցել 300 օրինակից 70-ը վաճառվել են: 

Arenanews.am

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Մշակույթ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Մշակույթ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Մշակույթ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Մշակույթ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test